Հալեպում քիմիական զենքի կիրառման վտանգ կա

Հալեպում քիմիական զենքի կիրառման վտանգ կա

Ահաբեկիչները սադրանք են նախապատրաստում Հալեպում եւ ցանկանում են քիմիական զենք կիրառել` պատասխանատվությունը դնելով կառավարական ուժերի վրա: Այս մասին հայտարարել է Սիրիայում ռուսական օպերացիաների հրամկազմից գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխինը` ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում:          



«Մեզ հայտնի է դարձել, որ ահաբեկչական խմբավորումները ցանկանում են ռմբահարումներ իրականացնել քիմիական զենքով: Ռմբահարվելու են կառավարական ուժերը Հալեպի արեւելյան թաղամասերում, որպեսզի այնուհետ մեղադրանքներ հնչեն քիմիական զենքի կիրառման հետ կապված պաշտոնական Դամասկոսի հասցեին”,- ասել է ռուս բարձրաստիճան զինվորականը: Միաժամանակ նաեւ վերջինս նշել է, որ Հալեպում ՄԱԿ մարդասիրական շարասյունը ռմբահարել է “Ջըբհատ ան Նուսրա” խմբավորումը: