«Ժամանակ». «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը չի ցանկանում նշանակվել ՊԵԿ նախագահի պաշտոնում

«Ժամանակ». «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը չի ցանկանում նշանակվել ՊԵԿ նախագահի պաշտոնում

«Չնայած համառորեն լուրեր են պտտվում, թե ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանին փոխարինելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, «Ժամանակ»-ի աղբյուրները սակայն պնդում են, որ Վարդան Հարությունյանը չի ցանկանում նշանակվել այդ պաշտոնում՝ հասկանալով, թե ինչպիսի պատասխանատվության տակ է ընկնում և ձախողելու ռիսկերը չափազանց մեծ են։ Վարդան Հարությունյանը հասկանում է, որ ՊԵԿ-ում ձախողելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը թույլ չի տա վերադառնալ նախկին պաշտոնին, որտեղ նշանակվելու առաջին օրից վերջինիս հաջողվել է միլիոնատեր դառնալ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։