«ժողովուրդ». Առողջապահության նախարարությունն անցել է ռուսերենի

«ժողովուրդ». Առողջապահության նախարարությունն անցել է ռուսերենի

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանն իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները գնահատելու նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել, որի կազմում ընդգրկված անձանց մի մասին նա իր գրպանից է վճարելու: Այս հանգամանքը նա հաստատել է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: Նախարարից հետաքրքրվեցինք նաեւ` ճի՞շտ է, որ Ձեր ղեկավարած գերատեսչությունում սկսել են ռուսերենով խոսել, որպեսզի Ձեզ դուր գան, Ալթունյանը խոստովանեց, որ ինքը հայերենին վարժ չի տիրապետում եւ նոր է փորձում զարգացնել իր հայերենը. «Ասեմ, որ զգում եմ նման բան եւ ինձ վրա աշխատում եմ, որ ամբողջովին հայերենի անցնեմ՝ չնայած ԵՏՄ-ին...»: Փաստորեն Հայաստանի կառավարության անդամը մեր պետական լեզվին նորմալ չի տիրապետում: Ի դեպ, լուրեր կան, որ ՀՀ կառավարության անդամներին ընտրելիս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնական նախապայմանը եղել է թեկնածուների` ռուսերենին գերազանց տիրապետելը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: