«Ժամանակ». Քրիստ Մարուքյանի դեմ քվեարկած ավագանու 4 անդամն էլ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից են

«Ժամանակ». Քրիստ Մարուքյանի դեմ քվեարկած ավագանու 4 անդամն էլ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից են

«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ Երեկ Վանաձորում ավագանու առաջին նիստի ժամանակ Քրիստ Մարուքյանի դեմ քվեարկած ավագանու 4 անդամն էլ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից են՝ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի՝ Ակայի գլխավորությամբ։ Արկադի Փելեշյանի կողմից Վանաձորի ավետարանական եկեղեցու հոգևոր հովվի դաժան ծեծի ենթարկվելուց հետո Արկադի Փելեշյանի խափանման միջոց էր ընտրվել քաղաքից չբացակայելու ստորագրությունը։ Մեր տեղեկություններով՝ ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվը իշխանության հորդորով հետ է վերցրել իր բողոքը, իսկ իշխանությունը Արկադի Փելեշյանին խոստացել է չկալանավորել, եթե ինքը և այլ երեք հոգի քվեարկեն գործող քաղաքապետի օգտին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։