«Ժողովուրդ». Գորիսի քաղաքապետը պայմանագիր է կնքել ինքն իր հետ

«Ժողովուրդ». Գորիսի քաղաքապետը պայմանագիր է կնքել ինքն իր հետ

«Ժողովուրդը» գրում է. «Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին տպավորիչ հայտարարությունը, որ հնչեցրեց, կառավարական «գողերին էր վերաբերվում»: Նա ՀՀ կառավարության նիստի մասնակիցներին կոչ արեց «պրիմիտիվ գողությունները դադարեցնել»: Բայց քանի որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը կառավարության նիստերին չի մասնակցում, ականջալուր չի եղել Կարեն Կարապետյանի հանրահայտ հայտարարությանը: «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Վաչագան Ադունցը Գորիսի քաղաքապետարանում վերանորոգման աշխատանքներ է նախաձեռնել, որն իրականացնում է «Ավա բիլդինգ» ընկերությունը, ինչի համար համայնքի բյուջեից հատկացվել է 31 միլիոն դրամ: Եւ պարզվում է, որ նշված ընկերությունը պատկանում է Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցին: Այսինքն՝ մարդիկ այնքան «պրիմիտիվ» են, որ քաղաքապետարանի վերանորոգման համար պայմանագիր են կնքում իրենց իսկ ընկերության հետ եւ համայնքի միջոցները փոխանցում այդ ընկերությանը` կարծելով, որ ոչ ոք այդ մասին չի իմանա»:



Մանրամասները թերթի այսօրվա համարում: