«Ժողովուրդ». Արևմտյան դեսպանները ցանկանում են պարզաբանում ստանալ

«Ժողովուրդ». Արևմտյան դեսպանները ցանկանում են պարզաբանում ստանալ

«Ժողովուրդը» գրում է. «Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին: Ըստ այդմ, ՌԴ ՊՆ-ն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ կվարի հայկական կողմի հետ եւ համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի անունից: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, որոնք ներկայացնում են արեւմտյան ուղղությունը եւ ԱՄՆ, տեղի իշխանություններից խնդրել են պարզաբանել համաձայնագրի էությունը: Մեր տեղեկություններով` առաջիկայում տարբեր ֆորմատների հանդիպումներ կլինեն, որպեսզի հնչեցվեն բոլոր հարցերի պատասխանները: Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊՆ-ից պարզել` ինչ է ենթադրում հրամանագիրը: «Խոսքը վաղուց գոյություն ունեցող հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին է: Դրա մեջ մտնում են ինչպես Հայաստանում տեղակայված ռուսական ուժերը, այնպես էլ հայկական բանակի որոշակի ստորաբաժանումներ: Մնացած գործառույթները, կազմ-կառուցվածքային այլ հարցերը մեկնաբանման ենթակա չեն»,- հայտնեցին ՊՆ-ից»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: