«Հայկական ժամանակ». Բանակի ցորենի գնման գործընթացի վերաբերյալ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում

«Հայկական ժամանակ». Բանակի ցորենի գնման գործընթացի վերաբերյալ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում

«Պաշտպանության նախարարության կողմից ցորենի գնման գործընթացի վերաբերյալ Վահան Բադասյանի հայտարարությունների մասին մամուլի հրապարակումները ՀՀ զինդատախազը ս/թ նոյեմբերի 16-ին ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն նյութեր նախապատրաստելու համար։ Մեր հարցմանն ի պատասխան երեկ այդ մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հոկտեմբերին այսպիսի գրառում էր արել. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

Այնուհետեւ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ դա միակը չէ Մովսես Հակոբյանի եւ նրա շրջապատի չարաշահումներից, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի բազմաթիվ գնումներում կան բազմաթիվ չարաշահումներ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։