«ժողովուրդ». Վարչապետին բողոքել են Արտակ Շաբոյանից

«ժողովուրդ». Վարչապետին բողոքել են Արտակ Շաբոյանից

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ գործարարների` նոյեմբերի 11-ին կայացած հանդիպումից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ վարչապետը գործարարների հետ առանձնազրույց է ունեցել, որի ժամանակ վերջիններս հայտնել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ զրույցի թեմաներից մեկը եղել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը: Այսպես՝ գործարար թեւը Կ. Կարապետյանին դժգոհել է, որ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը անհիմն եւ առանց ստույգ փաստերի տուգանքներ է սահմանում: Եվ «Երեւան գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է հենց այս բողոքների հետ: Ըստ երեւույթին, վարչապետը «դաստիարակչական» զրույց է ունեցել Շաբոյանի հետ, վերջինս էլ որոշել է ավելի լավ «աշխատել»: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում՝ գործարարները հասնեն նրան, որ Արտակ Շաբոյանը լքի պաշտոնը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: