«ժողովուրդ». ՀԾԿՀ-ի՞, թե՞ Կարեն Կարապետյանի որոշումով է իջեցվում գազի գինը

«ժողովուրդ». ՀԾԿՀ-ի՞, թե՞ Կարեն Կարապետյանի որոշումով է իջեցվում գազի գինը

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է որոշում կայացնել Հայաստանում բնական գազի սակագինը իջեցնելու մասին: Արդյունքում բնակիչ-բաժանորդների համար 1 խորանարդ մետր բնական գազը կարժենա 139 դրամ (0,29 ԱՄՆ դոլար), իսկ սոցիալապես անապահով (նպաստառու) ընտանիքների համար՝ 100 դրամ (0,21 ԱՄՆ դոլար): Վերամշակող տնտեսությունների ու ջերմոցների համար գազի 1000 խորանարդ մետրը կարժենա 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ մյուս ձեռնարկությունների համար՝ 242 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ասել կուզի` եթե անապահով համարվող ընտանիքը 100 դրամով իրեն հատկացված 600 խորանարդ մետր գազը սպառի ձմռանը ջեռուցման նպատակով, ապա դրանից հետո գազը կարժենա 139 դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 25-ին ՀԾԿՀ-ն սույնով պայմանավորված որոշումը կկայացնի, որն ուժի մեջ կմտնի 2017-ի հունվարի 1-ից: Այստեղ հարկ ենք համարում նկատել, որ թեեւ հանձնաժողովը համարվում է անկախ կառույց, որն առանց կողմնակի ազդակների է վերանայում իր որոշումները, այս դեպքում կառույցի որոշման վրա անմիջապես ազդել է «Գազպրոմ-Արմենիայի» գործադիր տնօրենի պաշտոնից վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանը»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: