«Ժողովուրդ». Հաջորդ համագումարում ինքը չի ընտրվելու նախագահ. Արամ Սարգսյան

«Ժողովուրդ». Հաջորդ համագումարում ինքը չի ընտրվելու նախագահ. Արամ Սարգսյան

«Ժողովուրդը» գրում է. «Մեզ հետ զրույցում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀԿ 16-րդ համագումարին, ասաց, թե Սերժ Սարգսյանը երկու խոշոր ներքաղաքական սխալ է արել. «Առաջինը Սահմանադրության փոփոխությունն էր՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ միասին, երկրորդը՝ դրսից ուղարկած մարդուն, դրսի ցանկությամբ վարչապետ նշանակելը: Այս երկուսի համար ինքը շատ լուրջ պատասխան է տալու ու հաջորդ համագումարում ինքը չի ընտրվելու նախագահ»,- գնահատեց Ա. Սարգսյանը: Իսկ նորաստեղծ կառավարության ներկայացուցիչների՝ ի դեմս նախարարների, ՀՀԿ-ին անդամագրվելու հայտ ներկայացնելը Արամ Սարգսյանն անտրամաբանական համարեց. «Շատ հետաքրքիր է՝ նախ Կարեն Կարապետյանն ու իր հետ եկած թիմը սկզբից իրենց առավելությունն էին համարում, որ իրենք անկուսակցական են, հետեւաբար որեւէ շահ չունեն: Հետո այդ նույն թիմը բացատրում է, քանի որ իրենց հենարան է պետք, ու քանի որ էս երկրում տնտեսություն զարգացնելու, երկիրը սիրելու այլ տարբերակ չկա, քան հանրապետական դառնալը...»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: