«Մաեստրոն» սաքսաֆոն է նվագել

«Մաեստրոն» սաքսաֆոն է նվագել

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պարզվում է, հումորներ շատ քիչ է նայում, բայց իր մասին արված հումորներից երբեք չի վրդովվում և վատ չի զգում։



«Իհարկե, հումորների մեջ կան նաև ճշմարտություններ, որ մարդուն չի վերաբերվում, բայց մտածում ես՝ դա էլ աշխատանք է»,-այսօր Ազգային ժողովում Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «մաեստրոն»։



-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Ձեզ ասում են՝ Ազգային ժողովի «մաեստրո»։



-Չեմ ընդունում, ես մաեստրո լինել չեմ կարող, մանավանդ երբեմն ընդունում եմ, ինչ-որ մի ժամանակ երաժիշտ էլ եմ եղել։



-Ի՞նչ եք նվագել։



-Սաքսաֆոն։



-Ձեզ մյուս տարի կտեսնե՞նք խորհրդարանում։



-Եթե հանրապետականները առաջին տեղ գրավեն...



-Ռեյտինգայի՞ն ցուցակով կմասնակցեք ընտրություններին, թե՞ համամասնական։



-Ես կարծում եմ՝ պատգամավոր լինելու համար հանրապետականներից շատերը կլինեն, ինչպես նաև ես։



-Այսինքն՝ շարունակելու՞ եք Ձեր քաղաքական կարիերան։



-Եթե պատգամավոր էլ չլինեմ, էլի շարունակելու եմ։



-Ի՞նչն եք կիսատ թողել այս տարիներին, որ պետք է լրացնեք հետայսու։



-Ես կարծում եմ՝ ամեն տարի ամեն ինչ կիսատ է մնում ինձ մոտ, և ցանկանում եմ՝ նորից շարունակել։



-Շարունակել լինել Գալուստ Սահակյա՞ն, ինչպես հաճախ նշում եք։



-Գալուստ Սահակյան նշելով՝ ես ինձ նկատի չունեմ, այլ նկատի ունեմ այն բնավորությունը, որը այսօր հասարակության մեջ կա։



-Ո՞րն է այդ բնավորությունը։



-Ես եմ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ