«Առավոտ». Նաիրա Զոհրաբյանը, հնարավոր է, առաջադրվի Սամվել Ալեքսանյանի դեմ

«Առավոտ». Նաիրա Զոհրաբյանը, հնարավոր է, առաջադրվի Սամվել Ալեքսանյանի դեմ

«Առավոտ» թերթը գրում է. «Խոսակցություններ կան, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջիկա ընտրություններում եւս կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Հավանական է, որ նա առաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է իր «ծանր հրետանուն»՝ հիմնական ձայներ բերողներից մեկին՝ Սամվել Ալեքսանյանին:



«Առավոտ»-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Ես բոլոր հարցերին կպատասխանեմ միայն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո: Իսկ ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիայում առաջադրվելուն, այո, չի բացառվում, որ հենց այդ համայնքում էլ ես առաջադրվեմ ռեյտինգային ընտրակարգով: Ինձ համար բացարձակապես տարբերություն չկա, թե հանրապետության 13 ընտրատարածքներից որ մեկում ես կառաջադրվեմ ռեյտինգային կարգով: Բնականաբար, կառաջադրվեմ այնտեղ, որտեղ ամենավտանգավորը եւ ռիսկային է լինելու»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում