«Իրատես»․ Հասմիկ Պողոսյանի խորհրդարան մուտքով արգելափակվելու է Շուշան Պետրոսյանի ցուցակում լինելու հավանականությունը

«Իրատես»․ Հասմիկ Պողոսյանի խորհրդարան մուտքով արգելափակվելու է Շուշան Պետրոսյանի ցուցակում լինելու հավանականությունը

«Իրատես» թերթը գրում է. «Տարիներ շարունակ Հայաստանի մշակութային ոլորտը ղեկավարած Հասմիկ Պողոսյանը երկար անգործ չմնաց. ՀՀԿ-ն որոշել է այս անգամ նրա մշակութային «ջիղը» փոխարինել քաղաքականով։ Մինչ ՀՀԿ-ի կանայք ջանք չեն խնայում միմյանց քննադատելու եւ իրենց «առավելությունները» ՀՀԿ վերնախավին ի ցույց դնելու հարցում, իշխող կուսակցության «գեներատորները» նոր թեկնածուներ են «պեղում»։



Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն որոշել է խորհրդարան բերել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Իբր գործող կին պատգամավորների «դարդը» քիչ էր, մի գլխացավանք էլ ավելացավ. հիմա էլ պետք է իրենց «համադրեն-հակադրեն» մշակույթի երկարամյա նախարարի հետ։ Հասմիկ Պողոսյանի խորհրդարան մուտքով արգելափակվելու է նաեւ մշակույթի մեկ այլ ներկայացուցչի` Շուշան Պետրոսյանի ցուցակում լինելու հավանականությունը»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում