Սեյրան Օհանյանը տուն չունի, վարձով է ապրում

Սեյրան Օհանյանը տուն չունի, վարձով է ապրում

Տարբեր լրատվամիջոցներում հրապարակվել են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շքեղ առանձնատան լուսանկարները։ Առանձնատունը գտնվում է Վահագնի թաղամասում եւ դեռ կառուցվում է։ Նկատենք, որ այն իր ճարտարապետական տեսքով ու կառուցվածքով տարբերվում է թաղամասի մյուս տներից եւ ստանդարտից դուրս է։ Այն նման է ֆրանսիական 19-րդ դարի դղյակներին, եւ, ասում են, տան ճարտարապետը հատուկ ճարտարապետության այդ շրջանի նմուշներին ծանոթանալու նպատակով մեկնել է Ֆրանսիա։ Օհանյանի զինակից ընկեր, ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, որ Վահագնի թաղամասի սեփականատեր Նինա Հովնանյանի ամուսինն է, հերքում է այս տեղեկությունը։



«Ես Ձեզ մի հատ կոնկրետ, օֆիցիալ պատասխան տամ՝ Սեյրան Օհանյանն ինքը տուն չունի, հողամաս չունի, իրա վրա ոչ մի բան չկա։ Էդ, ինչ որ կա, ուրիշինն է, ուղղակի չգիտեմ ինչի են դա վերագրում իրեն»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանը։



- Այսինքն՝ Վահագնի թաղամասում տուն չունի՞ Սեյրան Օհանյանը։



- Ոչ։



- Իսկ որտե՞ղ է բնակվում Սեյրան Օհանյանը։



- Վարձով ապրում է էնտեղ, բայց տուն չունի։



- Վահագնի թաղամասո՞ւմ է վարձով ապրում։



- Այո։ Ինչ է, իրավունք չունի՞ վարձով ապրելու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ