«ԲՄՎ»-ի ուղևորը մահացել է

«ԲՄՎ»-ի ուղևորը մահացել է

Հունվարի 16-ին, ժամը 20.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի նոր ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել:



Պատահարի հետևանքով ուղևորը՝ 1991 թ. ծնված Արտաշես Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:



Կատարվում է քննություն: