84 տարեկան հասակում մահացել է ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Իսահակյանը

84 տարեկան հասակում մահացել է ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ Իսահակ Իսահակյանը

Կյանքի 84-րդ տարում իր մահկանացուն է կնքել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, ՀՀ կենտրոնական բանկի առաջին նախագահ՝ Իսահակ Աբասի Իսահակյանը:



Իսահակ Իսահակյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, Վարչապետի հուշամեդալով, Կենտրոնական բանկի գերատեսչական պարգևներով: Իր աշխատանքային գործունեությունը սկսել և շարունակել է նույն հիմնարկի՝ նախկին ԽՍՀՄ Պետբանկի, ներկայիս՝ Կենտրոնական բանկում։ 1957 թվականին ավարտելով Տաշքենդի Ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի Տնտեսագիության ֆակուլտետը՝ աշխատանքի է անցել ԽՍՀՄ պետբանկի հայկական գրասենյակում՝ որպես վարկային տեսուչ՝ այնուհետև զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ մինչև ԽՍՀՄ պետբանկի հայկական գրասենյակի կառավարիչ-վարչության նախագահ: Հայաստանի անկախացումից հետո նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության նախագահ:  Իսահակ Իսահակյանը 1993 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծված «ՀՀ դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի» երեք համանախագահներից մեկն էր, նրա ստորագրությամբ են վավերացված Անկախ Հայաստանի դրամաշրջանառության կազմակերպման կարևորագույն փաստաթղթերը, ՀՀ առաջին թղթադրամները:



Հոգեհանգիստը կկայանա փետրվարի 17-ին, ժամը 18.00՝ Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում, հուղարկավորությունը՝ փետրվարի 18-ին, ժամը 13.00՝ նույն հասցեից: