Քառորդ եզրափակիչ են անցել բոլոր ուժեղ թիմերը. Իբրահիմովիչ

Քառորդ եզրափակիչ են անցել բոլոր ուժեղ թիմերը. Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռոստով»-ի դեմ խաղի մասին:



«Բարդ խաղ էր: Մրցակիցը պաշտպանվում էր, հարթ խաղ էր ցուցադրում, և մենք դժվարությամբ էինք ճեղքում նրանց պաշտպանության գիծը: Մենք համբերատար սպասում էինք գոլային պահ ստեղծելու հնարավորությանը:



«Յունայթեդ»-ին հաղթանակ էր հարկավոր, և մենք այդպես էլ արեցինք: Ջանասիրաբար աշխատեցինք ամբողջ խաղի ընթացքում: Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ են անցել բոլոր ուժեղ թիմերը: Ցանկանում ենք նվաճել տիտղոսը: Շարունակում ենք խաղալ և պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում: Պետք է լավ աշխատենք»,- խաղի ավարտից հետո ասել է Իբրահիմովիչը: