Ձևավորվել է Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ

Ձևավորվել է Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ

Հայտնում ենք, որ ձևավորվել է ողջ հայության խիղճը մարմնավորող Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ հետևյալ կազմով.



1. Արսեն Սարգսյան - Արթուր Սարգսյանի եղբայր և իրավահաջորդ



2. Հասմիկ Պապյան – Օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ



3. Եղիշե Պետրոսյան - Հաց Բերողին նվիրված երգի հեղինակ և կատարող



4. Խաչիկ Մանուկյան – Արմեն Մովսիսյանի Հաց Բերողին նվիրված երգի խոսքերի հեղինակ



5. Անահիտ Թարխանյան - Անդրեաս Ղուկասյանի կինը, ճարտարապետ



6. Նանոր Բարսեղյան Սեֆիլյան – Ժիրայր Սեֆիլյանի կինը



7. Լուսինե Գալստյան – Վարուժան Ավետիսյանի կինը, բժշկուհի



8. Արմենակ Կյուրեղյան – Կյուրեղյան եղբայրների հայրը



9. Շահեն Հարությունյան – Շանթ Հարությունյանի որդին, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ



10. Ասպրամ Մանուկյան - Պավլիկ Մանուկյանի դուստրը, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ



11. Ալեք Ենիգոմշյան - «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ, լրագրող, քաղաքական գործիչ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ



12. Թամար Հովյաննիսյան դերասանուհի, հանրային գործիչ



Արթուր Սարգսյանը Արցախյան ազատամարտի մասնակից է: Նա իր մարդկային նկարագրով, իր ապրած կյանքով և ազգային նպատակներին իր նվիրումով վայելում է անսահման սեր և հարգանք: Ուստի համաձայն ժողովրդի պահանջի, նա պետք է ամփոփվի ազատամարտիկների պանթեոն Եռաբլուրում: Հաշվի առնելով, որ Պաշտպանության նախարարությանը ներկայացված դիմումի պատասխանը այս պահին չունենք, ապա հոգեհանգստի կարգը և հուղարկավորության օրը, ժամն ու վայրը կհայտարարվեն հաջորդիվ:



Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ