Պուտինին զեկուցվել է Ուդմուրտիայի նախագահի ձերբակալության մասին. Դմիտրի Պեսկով

Պուտինին զեկուցվել է Ուդմուրտիայի նախագահի ձերբակալության մասին. Դմիտրի Պեսկով

Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն Ուդմուրտիայի նախագահի ձերբակալության լուրը արդեն իսկ զեկուցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:



«Ալեքսանդր Սոլովյովի ձերբակալության լուրը բնականաբար զեկուցվել է Պուտինին»,- ասել է Պեսկովը հավելելով, որ առաջադրված մեղադրանքի մասով հարցերին պատասխանելու իրավասությունը քննչական մարմիններինն է:



Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է Ուդմուրտիայի նախագահ Ալեքսանդր Սոլովյովը եւ հրատապ կերպով ձեռնաշղթայավորված տեղափոխվել Մոսկվա: