Պուտինն արգելել է Ուկրաինա գումար փոխանցել արտասահմանյան փոխանցումային համակարգերի միջոցով

Պուտինն արգելել է Ուկրաինա գումար փոխանցել արտասահմանյան փոխանցումային համակարգերի միջոցով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է նոր օրենք, որով արգելվում է Ռուսաստանի տարածքից դեպի Ուկրաինա դրամական փոխանցումներ իրականացնել օտարերկրյա փոխանցումային համակարգերի միջոցով:



Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Նոր օրենքի համաձայն Ուկրաինա դրամական փոխանցումներ հնարավոր է իրականացնել միայն ռուսական փոխանցումային համակարգերի միջոցով: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն արգելել էր ռուսական մի շարք փոխանցումային համակարգերի գործունեությունը Ռուսաստանում: