Չինաստանում բեռնատարի շուռ գալու հետևանքով յոթ մարդ է մահացել

Չինաստանում բեռնատարի շուռ գալու հետևանքով յոթ մարդ է մահացել

Գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող բեռնատար ավտոմեքենա է շուռ եկել Չինաստանի Կայչժոու շրջանի Չունցին քաղաքում։ Յոթ մարդ մահացել է, եւս հինգը` վիրավորվել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, միջադեպի պահին մեքենայում եղել է տասներկու մարդ՝ ներառյալ վարորդը: Զոհերից երկուսը մահացել է տեղում, հինգը` արդեն հիվանդանոց տեղափոխման ճանապահին և հիվանդանոցում: Վիրավորների վիճակը գնահատվում է կայուն ծանր: Վթարի հանգամանքները պարզվում են, սակայն նախնական վարկածի համաձայն՝ որպես վթարի պատճառ կարող է լինել վարորդի թույլ տված սխալը։