Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել պետերբուրգյան ահաբեկչի ձերբակալման գործողությունից

Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել պետերբուրգյան ահաբեկչի ձերբակալման գործողությունից

Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը մանրամասներ է ներկայացրել լրատվամիջոցներին, թե ինչպես է տեղի ունեցել պետերբուրգյան ահաբեկչի ձերբակալությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: Օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհից հայտնաբերվել են ահաբեկչական խմբավորման տեղական բջիջ համարվող միավորի ութ անդամներ, որոնցից վեցը գտնվել են Պետերբուրգում, երկուսը` Մոսկվայում: Բոլորն էլ եղել են ծնունդով Կենտրոնական Ասիայից: Իրականացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, պայթուցիկներ: Ձերբակալության հատուկ գործողությանը մասնակցել են ինչպես իրավապահները, այնպես էլ հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչները:



Նշենք, որ պաշտոնական վարկածի համաձայն՝ իրականացրել է պետերբուրգյան ահաբեկչությունը Ղրղզստանի քաղաքացի, ազգությամբ ուզբեկ Ակբարժոն Ջալիլովը: Վերջինս նաեւ եղել է Թուրքիայում, որտեղից արտաքսվել է: