Կյանքի կանոններ Խուլիո Կորտասարից

Կյանքի կանոններ Խուլիո Կորտասարից

Արգենտինացի գրող



Շատերը կարծում են, թե սերն այն է, որ կին ընտրես, ամուսնանաս։ Եվ ընտրում են, երդվում եմ։ Միթե՞ ընտրում են սերը։ Միթե՞ սերը կայծակի նման չէ, որ տապալում է քեզ գետնին։ Դուք կասեք, որ ընտրում եք, որպեսզի սիրեք, իսկ ես կասեմ՝ Բեատրիչին ու Ջուլիետին չեն ընտրում։ Ընտրո՞ւմ եք արդյոք հեղեղը, որ հանկարծակի թափվում է ձեր գլխին եւ մինչեւ մաշկը թրջում։



Պատահական հանդիպումը ամենից ոչ պատահական բանն է այս աշխարհում։



Բոլորին հայտնի է, որ երեխան տղամարդու մեջ ավելի շատ է ապրում, քան կնոջ։



Միայն նա, ով սպասում է, կարող է հանդիպել ամենաանսպասելի մեկին։



Չեմ ուզում նրան վերածել բառերի։



Գրելը նույնն է, ինչ ծիծաղելը կամ սիրով զբաղվելը։ Ուղղակի տրվում ես զգացմունքներիդ։



Մարդը կարող է նայել աստղերին, միեւնույն ժամանակ տեսնել իր թարթիչների ծայրը։



Հաստատ գիտեմ՝ առավել հետաքրքիր այն կանայք նրանք են, ովքեր փոքր ժամանակ հետաքրքրվել են տղաների համար նախատեսված գրքերով։



Խեղճ է այն սերը, որը ենթարկվում է մտքին։



Վախկոտը միշտ պատասխանատվությունը գցում է ուրիշի վրա։



Կյանքը սպասասրահ է։



Ժամանակը մահվան դիմակներից մեկն է։



Չեմ ցանկանում մահանալ՝ չիմանալով՝ ինչո՞ւ ապրեցի։



Ես չեմ կարողանում խոսել երջանկության մասին, սակայն դա չի նշանակում, որ երջանիկ չեմ եղել։



Դու հրաշալի գիտես, որ դրախտի մասին բոլոր տեղեկությունները երկրի վրա են ստեղծվել։



Ասա ինձ, թե ինչ դիմակ ես կրում, եւ ես կասեմ, թե ինչպիսին է դեմքդ։



Աշխեն Քեշիշյան