ԱՄՆ-ում հույս ունեն, որ Մոսկվան և Կիևն, ի վերջո, կբանակցեն

ԱՄՆ-ում հույս ունեն, որ Մոսկվան և Կիևն, ի վերջո, կբանակցեն

ԱՄՆ-ն հույս ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ կընթանան և հակամարտությունը կավարտվի համատեղ համաձայնագրով։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիանա Սմիթը։

«Հուսանք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները մի օր տեղի կունենան», - Սմիթի խոսքերն է մեջբերում Corriere della Sera թերթը:

Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախկինում արած այն հայտարարությունը, ըստ որի՝ կողմերի միջև շարունակվող հակամարտությունը պետք է ավարտվի ինչ-որ համաձայնությամբ։