ՌԴ-ն շուտով զանգվածային հրթիռակոծության է ենթարկելու Ուկրաինային

ՌԴ-ն շուտով զանգվածային հրթիռակոծության է ենթարկելու Ուկրաինային

Ռուսաստանը նոյեմբերի 15-16-ը՝ G20-ի գագաթնաժողովի ժամանակ, կարող է զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինային։

Այդ մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատը։ «Նրանք շատ են սիրում նման օրերին ինչ-որ սադրանք իրականացնել»,- նշել է նա։

Միաժամանակ, Իգնատի խոսքով, թեև Ռուսաստանը շարունակում է զենք, այդ թվում՝ հրթիռներ կուտակել, այնուամենայնիվ, ռուսական բանակը զգալիորեն սպառել է իր պաշարները։