Որոնք են ԱՄՆ երկու ամենամեծ սպառնալիքները ըստ Պենտագոնի

Որոնք են ԱՄՆ երկու ամենամեծ սպառնալիքները ըստ Պենտագոնի

ԱՄՆ Պաշտպանության նախարարության կարծիքով, Միացյալ Նահանգների երկու ամենամեծ սպառնալիքները Չինաստանն ու Ռուսաստանն են։ Ընդ որում, Չինաստանը ԱՄՆ համար շատ ավելի մեծ սպառնալիք է հանդիսանում, քան Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։ Ըստ հայտարարության, վերականգնվում է գերտերությունների մրցակցությունը։ Չինաստանը հատկապես սպառնալիք է ԱՄՆ համար, հաշվի առնելով վերջինիս արագ զարգացող տնտեսությունը։ Ուշագրավ է այն, որ ամերիկյան ռազմական գերատեսչության կողմից չինական բանակը դիտարկվում է ոչ թե որպես պետական բանակ, այլ իշխող կոմունիստական կուսակցության զինված թեւ, որի զարգացման մեջ մեծ ներդրումներ են կատարվում իշխանությունների կողմից։