ԱՄՆ-ն վերսկսել է նավթ գնել Վենեսուելայից 

ԱՄՆ-ն վերսկսել է նավթ գնել Վենեսուելայից 

Միացյալ Նահանգները վերսկսել է նավթ գնել Վենեսուելայից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հավելելով, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ մատակարարված վենեսուելական նավթի ծավալը կազմում է օրական 49 հազար բարել։ Սա իհարկե անհամեմատելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, քանի որ անցյալ տարի մայիսի 10-18 ընկած ժամանակահատվածում օրական մատակարարումների ծավալը կազմում էր 352 հազար բարել։ Հետաքրքրական է այն, որ անցած երկու շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն Վենեսուելայից նավթ չի գնել, ըստ պաշտոնական վիճակագրության։