Սոնա Ծառուկյան․ Քեզ հետ՝ քո բացակայությամբ

Սոնա Ծառուկյան․ Քեզ հետ՝ քո բացակայությամբ

***
Քայլում եմ քեզնից օտար,
տարբեր եզերքներով աշխարհի... 
սփոփվում ինձ տուն թվացող 
պատրանքների կեղծ ներսում... 
Ի հակառակ ինձ ﬕշտ ձգող, 
բայց անհնար վերադարձի՝ 
հավերժ դարձած դադարում 
որոնում եմ քեզ բացառող սկիզբ... 
Ու հրաշքներ են լինում,
թվում երանելի այլ աչքերում,
բայց աղմուկ է քեզ չգտած
իմ բոլոր հեքիաթներում... 
Ու կյանք լցված լույսերում, 
ուրախության աﬔն ճիչերի ﬔջ, 
ինձ պարզած ձեռքերի, 
դրանց տված խնամքի ﬔջ, 
սեր արթնացնող անխախտ ռիթﬕ 
բացական լրացնող գրկի ﬔջ՝ 
հետս է իրականությունը... 
Խեղդում է իրականությունը...

*** 
Կրկնվող գիշերներ,
մտորուﬓեր, կասկածներ․․․ 
Դրանցում ﬔխվում է ﬕ նյարդ՝ 
մարﬕնս կծկող, թուլացնող... 
Ինքնափախուստ, դարձյալ որոնում, 
ինձնից փրկվելու նոր փորձ,
ու կրծքիս է հպվում 
նյարդերս քանդող ﬔղեդին․․․ 
Սահք, հիվանդագին տենդ, 
անխուսափելի վիճակ, 
ու այրում դրա սպանող, 
ապրեցնող տաքության ﬔջ․․․ 
Սեղմված կոպերումս, 
տիեզերական ﬕատոն մութ, 
գոյ ու․․․ արթնացում, 
իրապես արթնացում... 

***
Բարդ էր այս տանգոն քեզ հետ, 
դու պտտեցնում էիր ինձ հաճախ։ 
Ու բարդ էր գլուխս հենել ուսիդ, 
ուր ե՛ւ լուռ էր, ե՛ւ աղմուկն էր 
անցած ամբողջ ճանապարհիդ... 
Բարդ էր նաեւ ինձ չկծկել՝ 
ﬔջքս սեղմող ափիդ տաքի ﬔջ։
Ու այսպես անվերջ թվացող,
չկրկնվող ու սահուն արվող 
գլխապտույտ անցուﬓեր... 
Բարդ էր տրված՝ չտրոհվելը,
քո հասունության խորը «ես»-ի ﬔջ։
Լինել փխրուն, ﬓալ կայուն կողքիդ
եւ դեռ երկուստեք հուսադրելով՝ 
չսայթաքել շփոթության հուզմունքից... 
Բարդ էր նայելով աչքերիդ ﬔջ 
լսել սթափեցնող ակորդը վերջին։
Դու այս պարում գրկել էիր քեզ 
ե՛ւ խորթ, ե՛ւ քեզ սիրող, 
անդարձ հեռացող աղջկա...

***
լռեցրու ինձ... 
լռեցրու քո ձեւով... 
օգնիր, որ դանդաղ կորցնեմ 
գիտակցությունս: 
Դարձրու ինձ անգույն,
անհոտ ու անհամ, 
ինչպես սկիզբն ու ոչինչը...
կառուցիր ու քանդիր ինձ քո գրկում, 
բաժանիր մասերի ու
կտոր-կտոր կերակրիր այս թափանցիկ 
լռությունը... 
սովորեցրու ինձ... 
սովորեցրու ստեղծվել նորից...
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ