Ամերիկուհին ամուսնուն հանել է վաճառքի․ տարօրինակ միջադեպ․ Metro

Ամերիկուհին ամուսնուն հանել է վաճառքի․ տարօրինակ միջադեպ․ Metro

Metro պարբերականը գրում է, որ ամերիկուհին սեփական ամուսնուն հանել է վաճառքի։ Ըստ հրապարակման, իր կնոջը օգնելու համար, Միացյալ Նահանգներում տղամարդը որոշել է լվացքի մեքենայով լվանալ նրա հյուսկեն տաբատը։ Այն սակայն փոքրացել է մինչեւ մանկական չափսերի հասնելով։ Տաբատը եղել է բավական թանկ, բրենդային ապրանք։ Եվ որպեսզի վնասը հատուցվի, կինը որոշել է ամուսնուն հանել վաճառքի։ Նա այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ տաբատը եղել է ավստրալական Spell Designs բրենդի՝ 199 դոլար արժեքով, իսկ ամուսնու համար կինը գին է նշանակել ընդամենը 111 դոլար։