Բակո Սահակյանը Ստեփանակերտում այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված տոնավաճառ

Բակո Սահակյանը Ստեփանակերտում այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված տոնավաճառ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից (ֆոտոռեպորտաժ):

Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից այդտեղ ներկայացված ապրանքներին, տոնավաճառի մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ: