Ալիեւը՝ Գյանջայի հոգեբուժարանում

Ալիեւը՝ Գյանջայի հոգեբուժարանում

Ադրբեջանի երկրորդ քաղաք Գյանջայում բացվել է նոր հոգեբուժարան: Ինչպես գրում է մամուլը, այն «համապատասխանում է ժամանակակից բոլոր չափանիշներին եւ նախատեսված է  200 հիվանդի համար»: Իշխանությունները որոշել են հոգեկան հիվանդներին ամեն օր հիշեցնել, թե ում են պարտական ամեն ինչի համար՝ առաջին հարկի ճեմասրահում տեղադրելով Իլհամ Ալիեւի մեծադիր լուսանկարը:

Խորհրդային տարիներին Արցախում կատակում էին, թե անգամ Ասկերանի հոգեբուժարանի շենքի ճակատին է գրված «Լենինը միշտ մեզ հետ է»: Ներկայիս Ադրբեջանում նախագահի պաշտամունքը  նաեւ հոգեկան հիվանդներին է պարտադրվում: