Վանեցյանը փոխվարչապետ չի դառնա

Վանեցյանը փոխվարչապետ չի դառնա

Համառ լուրեր են շրջանառվում, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նոր կառավարության կազմում զբաղեցնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը, իսկ ԱԱԾ պետ է նշանակվելու ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Մենք կապվեցինք ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանի հետ եւ խնդրեցինք պարզաբանել շրջանառվող լուրերը։ Խոսնակը կտրականապես հերքեց այդ լուրերը՝ հատուկ նշելով, որ անգամ նման քննարկում չի եղել։ Նա նշեց, որ Արթուր Վանեցյանը շարունակում է կատարել իր պարտականությունները: