Կինը իր երկու երեխաներին նետել է կամրջից․ նրան տեղափոխել են ոստիկանություն, ապա՝ հոգեբուժարան

Կինը իր երկու երեխաներին նետել է կամրջից․ նրան տեղափոխել են ոստիկանություն, ապա՝ հոգեբուժարան

Մոսկվայում կինը իր երկու երեխաներին նետել է կամրջից։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Մոտավորապես սեպտեմբերի 16-ի կեսգիշերին ոստիկանություն են ահազանգել դեպքի ականատեսները, որոնք հաղորդել են, որ «Նեկրասովկա» առեւտրի կենտրոնի մոտ, Պոկրովսկոյ փողոցում, ինչ որ կին անադեկվատ վարքագիծ է դրսեւորում։ Դուրս գալով երթուղային տրանսպորտից, նա դանակով սպառնացել է վարորդին, նրա դեմքին ցողելով ինչ ու լուծույթ։ Ապա արդեն կինը, որի անունը Դարյա Գ․ է /քսանութ տարեկան/ իր հետ եղած երկու երեխաների հետ նետվել է երթեւեկող մեքենաների դիմաց։ Արդեն դրանից հետո էլ իր երկու 3-4 տարեկան երեխաներին նետել է 10 մետր բարձրության կամրջից։ Դեպքի վայր հասած իրավապահները տեսել են բարձր ողբացող ու գոռացող կնոջը, որը փորձել է ինքնասպան լինել։ Կինը ձերբակալվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Հարցաքննության ժամանակ նա որեւէ հասկանալի բան ասել չի կարողացել։ Հայտարարել է, որ երեխաները ցանկացել են իրեն սպանել։ Կնոջն ուղեգրել են հոգեբուժարան։ Երեխաները հոսպիտալացվել են։ Նրանք ողջ են, ու թեեւ վիճակը բավական ծանր է, սակայն նրանք կյանքը փրկել հաջողվել է։