Ով ավելի շատ հեղինակություն ունի Աբովյանում՝ Փաշինյանը, թե Ծառուկյանը

Ով ավելի շատ հեղինակություն ունի Աբովյանում՝ Փաշինյանը, թե Ծառուկյանը

Աբովյանում շարունակվում են քաղաքապետի ընտրությունները: Քիչ առաջ քվեարկեց նաև գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Նա երեկ կատարվածը որակեց որպես կեղտոտ և զազրելի արարք:

Հիշեցնենք, որ երեկ այրել էին ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շատաբի ղեկավարներից մեկի տունն ու մեքենան: Գևորգյանը նշեց, որ դա իրավական գործընթաց է, և իրենք ընտրություններից մեկ օր առաջ նման քայլի չէին գնա:

Նա նաև նշեց, որ ինքն անկուսակցական է, և ԲՀԿ-ն հայտարարություն չի տարածել, որ իրեն է աջակցում: Պատասխանելով հարցին, թե ով Աբովյանում ավելի մեծ հեղինքկություն ունի՝ Ծառուկյանը, թե Փաշինյանը, Գևորգյանը թվարկեց Ծառուկյանի արած գործերը: