Խուսափեք Իրանի վերաբերյալ անհեթեթ անմտությունից. Զարիֆը՝ Լը Դրիանին

Խուսափեք Իրանի վերաբերյալ անհեթեթ անմտությունից. Զարիֆը՝ Լը Դրիանին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերքել է Ֆրանսիայի այն պնդումը, թե Թեհրանը միջուկային զենքի ստեղծման գործընթացի մեջ է, և պնդումն անվանել «անհեթեթ անմտություն»:

Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շաբաթ օրը ֆրանսիական «Journal du Dimanche» թերթին տված հարցազրույցում, ասել էր, որ Իրանը ստեղծում է իր միջուկային զենքի կարողությունը, և Թեհրանը և Վաշինգտոնը հրատապ պետք է վերադառնան 2015 թվականի միջուկային համաձայնագրին:

«Հարգելի գործընկեր. Դուք սկսեցիք ձեր գրասենյակի պաշտոնուղին Սաուդյան Արաբիայի ռազմական հանցագործներին զենքի վաճառքով: Խուսափեք Իրանի վերաբերյալ անհեթեթ անմտությունից», - գրել է Զարիֆը թվիթերյան էր էջում՝ նշելով իր ֆրանսիացի գործընկերոջը։

«Իրականության ստուգում. ԴՈՒՔ ապակայունացնում եք ՄԵՐ տարածաշրջանը: Դադարեք պաշտպանել հանցագործներին, ովքեր սղոցահարում են իրենց քննադատներին ու ՁԵՐ զենքն օգտագործում Եմենում երեխաներ մորթելու համար», - նշել է Իրանի ԱԳ նախարարը Twitter- ում՝ վկայակոչելով Լը Դրիանի նախկին պաշտոնը որպես Ֆրանսիայի պաշտպանության նախարար:

Զարիֆը քննադատել է Ֆրանսիային, Գերմանիային և Բրիտանիային (որոնք մնում են Չինաստանի և Ռուսաստանի հետ գործարքի մեջ)՝ համաձայնագիրը 2018-ից ի վեր չկատարելու համար, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց գործարքից և վերականգնեց Իրանի դեմ տնտեսական խիստ պատժամիջոցները: