Տեսանյութերի մրցույթ՝ «Մնա տանը»

Տեսանյութերի մրցույթ՝ «Մնա տանը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5֊12֊րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ:

Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական
մրցանակների:

Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է
ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, [email protected] էլփոստին:

Տեսանյութի տևողություն՝ մինչև 5 րոպե

Լեզու՝ հայերեն

Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։

Լավագույն տեսանյութերը կտեղադրվեն ԿԳՄՍՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում:
Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ և
տեղեկատվության անվտանգության մասնագետներ: