Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը վատթարացել է․ պաշտպանները դիմելու են ՄԻԵԴ

Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը վատթարացել է․ պաշտպանները դիմելու են ՄԻԵԴ

Քննարկվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը։ Հատուկ քննչական ծառայությունը, հիշեցնենք, Հովսեփյանին  ձերբակալել էր 2021-ի սեպտեմբերի 7-ին: Նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու համար: Նշենք, որ Հովսեփյանի պաշտպանները դատական նիստերի ընթացքում բազմիցս բարձրաձայնել են Հովսեփյանի առողջական լուրջ խնդիրների մասին։

«Պետությունը ստիպում է, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը վատանա։ Պրն Հովսեփյանին շարունակում են կալանքի տակ պահել ու նույնիսկ չեն էլ ուզում քննարկել, տեսնել, թե իրոք կարո՞ղ է այս մարդու առողջականը իրոք շատ վատ է»,- դիմելով դատավոր Ռուբիկ Մխիթարյանին ասաց Հովսեփյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

«Աղվան Հովսեփյանի կյանքի և անվտանգության մասով ՀՀ իրավասու մարմիները, այդ թվում՝ դատարանը, այլևս չեն հանդիսանում պատշաճ մարմիններ։  Ասում ենք՝ ծայրահեղ վիճակ է, անգամ չեն ուզում քննել մեր ասածը։ Այո, ասում ենք ծայրահեղ ծանր վիճակ է, բայց դատարանը չի անդրադառնում, հետևաբար հիմա մենք այս դատարանի առաջ ենք բարձրացնում այս խնդիրը՝ որպես ավելի բարձր դատարան։ Մենք դիմելու ենք ՄԻԵԴ»,- հավելեց Սարգսյանը։