Տղաների փակ դագաղները փոսն իջեցնելիս ձև էի անում, թե ծանր են

Տղաների փակ դագաղները փոսն իջեցնելիս ձև էի անում, թե ծանր են

Գյումրեցի գերեզմանափորի նրբանկատությունը և պարկեշտությունը. ասում է.

«Տղաների փակ դագաղներին ավելի ուշադիր էի, փոսը իջեցնելիս ձև էի անում, թե ծանր է, որ ծնողները չգիտակցեին կիսադատարկ ու գրեթե դատարկ լինելը, երբեմն շատ փոքր մասունքներ էին...»:

Իսկ արդյոք մենք` յուրաքանչյուրս, նույն պատասխանատվությամբ ու նրբանկատությամբ մոտեցանք տղաների հիշատակին, մեր կորուսված հայրենիքին ու էս վիժվածքին հեռացնելուն, թե բոլոր դեպքերում փորձեցինք սրան նրան մեղադրել, դժվարությունները սրա նրա վրա թողնել, իսկ անհաջողություների ժամանակ արդարանալ...

Կարծում եմ առաջիկա օրերին յուրաքանչյուրս պետք է ինքներս մեր հետ անկեղծ խոսենք, ինքներս մեզ խոստովանենք մեր սխալները և առավել պատասխանատվությամբ կպնենք չարիքին հեռացնելու գործին։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից