Արմեն Ամիրյանի կինոպատմությունը՝ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ

Արմեն Ամիրյանի կինոպատմությունը՝ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր շուրջ երկու միլիոն հայ: 1915թ-ին Թուրքական կայսրության  կառավարությունն սկսել էր հայ ազգի բնաջնջման սիստեմատիկ ծրագիրն ու արդեն 1923-ին մեկուկես միլիոն հայ սպանվել էր իր բնօրրանում կամ գաղթի ճանապարհներին։

Թուրք կառվարիչներին հաջողվել էր նաև բռնի մահմեդականացնել հայերի մի մասին։
Ցեղասպանությունից փրկվածները ապաստան էին գտել աշխարհի տարբեր երկրներում:
Այս կինոպատմությունը շարունակվող ցեղասպանության մասին է, որը ժամանակին պատշաճ կերպով չդատապարտվեց համաշխարհային հանրության կողմից ։  Հայոց մեծ եղեռնն օրինակ դարձավ ցեղասպանության հետագա դրսևորումների համար։ Թուրքիան մինչև օրս ժխտում է ցեղասպանության փաստը։
Կինոպատմության գլխավոր հերոսը ցեղասպանագետ Արմեն Արամյանն է։

Ուսումնասիրությունների շնորհիվ նրա ձեռքին են հայտնվում փաստավավերագրական տեսանյութեր, նոր փաստաթղթեր ու նամակներ, որոնք նա պատրաստվում է ներկայացնել միջազգային գիտաժողովում։

Արամյանը հայտնվում է  թուրքական ազգայնական խմբավորման ուշադրության կենտրոնում։ Դրամատիկ դեպերը զարգանում են անսպասելի ու արագ։
Պատմության մեջ ներառված են փաստական տվյալներ 1915թ-ից մինչև մեր օրերը։

Հուլիսի 29-ից հարցրեք մայրաքաղաքի գրախանութներում: 

Մայրաքաղաքից դուրս՝ կգտնեք գրադարաններում: