Մարդու իրավունքների պաշտպանությունը առողջապահական ոլորտում

Մարդու իրավունքների պաշտպանությունը առողջապահական ոլորտում

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի կազմակերպած «Առողջապահական բարեփոխումներ» աշխատանքային քննարկման թեմատիկ քննարկումներից էր նաև «Մարդու իրավունքների խնդիրները առողջապահական ոլորտում»։

Կոալիցիայի փաստաբան Պավլիկ Փոլադյանի խոսքով՝ բժիշկների՝ մարդու իրավունքները ոտնահարվում են աշխատանքի վայրում։

 «Նաև պետք է ուշադրություն դարձնել նրան, որ գործատուները մեծ մասամբ ոչ թե աշխատանաքային պայմանագրեր են կնքում, այլ քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնք հետագայում բժիշկներին խնդիրների առաջ են կանգնեցնելու, որովհետև շարունակական մասնագիտական զարգացման համար յուրաքանչյուր հնգամյակը մեկ բժիշկները համապատասխան որակավորում են անցնում, սակայն տվյալ պարագայում իրենք ուղղակի զրկված են լինելու համապատասխան ստաժից և չեն կարողանալու այն բժշկական կենտրոնում, որտեղ աշխատում են, շարունակել աշխատել»։

Հիշեցնեք, որ աշխատանքային ստաժը հաշվվում է միայն աշխատանքային պայմանագրով, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրով՝ ոչ։
 

«Կնքում են քաղաքացիաիրավական պայմանագիր, սակայն ողջ օրը բժիշկներն աշխատում են նույն բժշկական կենտրոնում, գործատուն իրավունք չունի նման պայմանգիր կնքելով՝ աշխատողին ողջ օրը պահել իր մոտ, որովհետև դա միայն կարող է տեղի ունենալ աշխատանքային պայմանագրի դեպքում»,-ասաց նա։

Իսկ այս խնդիրները առաջանալու են հետո, որովհետև օրենքը,ըստ որի միայն համապատասխան աշխատանքային ստաժ ունեցող բժիշկները  կարող են աշխատել կլինիկաներում, ուժի մեջ է մտնելու 2021-ին։