Իրանի հետ ազատ առեւտրի պայմանագիր կստորագրվի 

Իրանի հետ ազատ առեւտրի պայմանագիր կստորագրվի 

Մինչեւ այս տարվա վերջ նախատեսվում է ստորագրել Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագիր, հայտնում է Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը։ Համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներն արդեն ավարտվել են, ինչը հաստատվել է Եվրասիական տնտեսական կոլեգիայի Խորհրդի վերջին նիստի ընթացքում։

Պայմանագրում 33 հարց է ներառված, այդ թվում նաեւ՝ միջազգային ասպարեզում համագործակցություն, տեխնիկական, մաքսային-տարիֆային կարգավորումներ եւ այլն։ Հիշեցնենք, որ ԵԱՏՄ կազմում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը։