Համացանցում են հայտնվել Դարենկոյի մահվան կադրերը.նրա հուղարկավորությունը չեղարկվել է

Համացանցում են հայտնվել Դարենկոյի մահվան կադրերը.նրա  հուղարկավորությունը չեղարկվել է

Համացանցում են հայտնվել Սերգեյ Դարենկոյի մահվան կադրերը,տեսարանից երևում է,թե ինչպես է հայտնի լրագրողը կորցնում հավասարակշռությունը մոտոցիկլ քշելիս: Հիշեցնենք,որ մայիսի 9-ին«Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դարենկոն մահացել է իր մոտոցիկլետի ղեկին, Մոսկվայի կենտրոնում, սրտի կանգից: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահական համակարգում ունեցած իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները:

Դեպքի հետ կապված ուսումնասիրություններ են իրականացնում նաեւ իրավապահները:

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի կայքէջում, որի գլխավոր խմբագիրն էր Սերգեյ Դորենկոն, հաղորդագրություն է տարածվել, որ ՆԳՆ Քննչական վարչությունից ստացված կարգադրության համաձայն՝ արգելվել է նրա մարմինը հանձնել ազգականներին: Փաստաթղթում նշված է, որ լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտություն կա:Ոորոշումը կայացվել է Սերգեյ Դորենկոյի առաջին ամուսնությունից եղած 2 դուստրերի՝ Քսենյայի եւ Եկատերինայի հայտարարության հիման վրա: Նրանք պնդում են, որ լրագրողը կարող է թունավորված լինել, եւ դրանում կարող է շահագրգռված լինել նրա այրիացած կինը:

Նշենք, որ Դարենկոն հիսունինը տարեկան էր: Ծնվել էր Կերչում: Աշխատել է ОРТ-ի հաղորդավար, եղել լուրերի հաղորդավար, ապա ունեցել իր հեղինակային հեռուստածրագիրը: