Հին համակարգը գրեթե ոչնչացված է

Հին համակարգը գրեթե ոչնչացված է

1990-95թթ․ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը կարծում է, որ թավշյա հեղափոխությունից հետո կատարված ամենամեծ փոփոխությունն այն է, որ հին համակարգը գրեթե ոչնչացված է, եւ ստեղծվում է նոր, ժողովրդավարական համակարգ։ 

«Այդ ուղղությամբ նկատելի է լուրջ առաջընթաց։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ունենք լուրջ առաջընթաց ժողովրդավարության հաստատման, քրեաօլիգարխիկ համակարգի ջախջախման, մարդկանց մտածելակերպի փոփոխման առումով»,- ասաց Մեխակ Գաբրիելյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե որն է համարում վերջին մեկ տարվա ընթացքում կատաված ամենամեծ փոփոխությունը։
ԳԽ նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը որպես բացթողում նշում է, որ դանդաղում են արդյունաբերության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերը։ 

«Դա ամենացավոտ խնդիրն է, որ պետք է արագացվի, պետք է լուրջ հիմքեր ստեղծվեն կարճ ժամանակում արդյունաբերության զարգացման համար, առանց որի Հայաստանը չի կարող լինել կենսունակ պետություն»,- նշեց մեր զրուցակիցը։