ՔԿ-ն՝ նախարարությունում խուզարկությունների մասին

ՔԿ-ն՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Քիչ առաջ գրել էինք, որ ԱԱԾ-ն մտել է առողջապահության նախարարություն: Քննչական կոմիտեից «Հրապարակը» տեղեկացավ, որ ուժային կառույցները համատեղ գործողություն են իրականացնում: 

«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ»,-ասաց քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանը: