Իտալացիները պահանջում են ձերբակալել Քանյե Ուեսթին և նրա կնոջն անպարկեշտ վարքագծի համար (լուսանկարներ)

Իտալացիները պահանջում են ձերբակալել Քանյե Ուեսթին և նրա կնոջն անպարկեշտ վարքագծի համար (լուսանկարներ)

Հոլիվուդյան երգիչ Քանյե Ուեսթը և նրա սիրելին՝ դիզայներ Բիանկա Սենսորան, հանգստանում են Իտալիայում։ Սկզբում նրանք հանգիստն անցկացրել են Տոսկանայում, իսկ հետո գնացել Վենետիկ։

Այսպիսով, նրանք ցնցել են տեղի հանրությանը իրենց ոչ միանշանակ պահվածքով։ Նրանց բռնացրել են հասարակական վայրում ինտիմ պահի ժամանակ։  Նշվում է, որ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը Վենետիկի բնակիչների առաջ հայտնվել է առանց տաբատի՝ մերկ վիճակում։

Իտալացիները  քննադատել են աստղերին և պահանջել նրանց ձերբակալել հասարակական կարգուկանոնը չհարգելու համար։ Նրանց կարծիքով՝ մարմնի մերկ մասերի ցուցադրումը «անպարկեշտ պահվածք է»։