Առաջարկել եմ, որ ղարաբաղյան խումբ հիմնեն Մինսկի խմբի ԵՄ բոլոր անդամները․ Ուիլյամ Լավենդեր

Առաջարկել եմ, որ ղարաբաղյան խումբ հիմնեն Մինսկի խմբի ԵՄ բոլոր անդամները․ Ուիլյամ Լավենդեր

Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո նոր իրողություններ են ստեղծվել կովկասյան տարածաշրջանում, այդ թվում նաև՝ Հայաստանի և Արցախի շուրջ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քննարկումները նոր փուլ մտնելու հնարավորություններ ունեն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» (The European Friends of Armenia, EuFoA) միջազգային հասարակական կազմակերպության քաղաքականության և իրավաբանական հարցերով ավագ մասնագետ Ուիլյամ Լավենդերը դեռևս տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխուժացման կարևորությունը։

«Մենք դեռ պետք է ավելի շատ ներգրավվածություն տեսնենք ԵՄ կառույցների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի, մասնավորապես նրա երկարաժամկետ վերջնական կարգավիճակի ապահովման հարցում: Մենք տեսնում ենք որոշ հուսադրող զարգացումներ, ինչպիսիք են՝ Եվրախորհրդարանականներ՝ Ֆրանսուա Ալֆոնսիի, Սիլվի Գիյոմի և Պիտեր վան Դալենի նախաձեռնությունը՝ Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի Բարեկամներ» ձևավորելու համար»,- «Հրապարակ» թերթի հետ հարցազրույցում նշեց նա:

- Ի՞նչ իրավիճակ է ներկայումս Հայաստանի և Արցախի շուրջ։ Հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայացավ եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի մասնակցությամբ։ Իր ելույթում անդրադառնալով Լեռնային Ղրաաբաղի պատերազմին վերաբերող անցյալ տարվա նոյեմբերի եռակողմ հայտարարությանը՝ ՌԴ նախագահը նաև հիշատակում արեց ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ «Հատուկ կուզենայի նշել, որ իր բոլոր գործողություններում Ռուսաստանը ձգտում էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային զարգացումներին։ Մենք շարունակում ենք մեր գործընկերների հետ՝ Մինսկի խմբի համանախագահների հետ, պարբերաբար համակարգել մեր գործողությունները»,- նշեց Պուտինը։ Ի՞նչ ենթադրել այս ամենից, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունները շարունակելու հարցում։

- Կարծում եմ, որ Մոսկվայում եռակողմ հանդիպումը պետք է ողջունելի լինի, բայց ակնհայտ է, որ այն ոչինչ չի արել Հայաստանի առջև ծառացած ամենահրատապ խնդիրների առումով: Երկուստեք նախագահներ Պուտինը և Ալիևը հետհանդիպումային մամուլի ասուլիսին ամբողջովին անտեսեցին ռազմագերիների հարցը, որը հատկապես հիասթափեցնող էր նախագահ Պուտինի դեպքում: Այն, որ վարչապետ Փաշինյանը միակն էր, որ հրապարակավ քննարկեց Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, շատ խոսուն է: Սա ցույց է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխուժացման կարևորությունը, որտեղ մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ավելի վճռականորեն են խոսում երկարաժամկետ հեռանկարում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ապահովման հարցում: Մենք չետք է չափազանցնենք, թե ինչի է հանրավոր այստեղ հասնել, բայց նախագահ Պուտինը նոյեմբերի 9-ից հետևողական է Մինսկի խումբը պահպանելու ցանկության և միջազգային գործընկերներից համագործակցություն ձեռք բերելու մեջ: Այս լծակը պետք է օգտագործվի ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից՝ ռազմագերիների ազատման և ԼՂ-ի վերջնական կարգավիճակի նման բաներն օրակարգում ներառելու համար։

- Ի՞նչ են կարող են անել Ֆրանսիան և Եվրոպական Միությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Ինչպե՞ս կպահի Բայդենի վարչակազմը՝ հաշվի առնելով ԱՄՆ-Թուրքիա, ԵՄ-Թուրքիա, ԱՄՆ և ԵՄ լարված հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի դեմ: Նկատելի է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատրաստակամությունը` նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո աջակցություն ցուցաբերել քաղաքական հարցերի լուծմանը:

- Ես կփորձեմ այստեղ կենտրոնանալ առաջին մասի վրա: ԵՄ-ն անկեղծորեն ցանկանում է վերջնական լուծում տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, բայց դա ոչ մի դեպքում քաղաքական առաջնահերթություն չէ: Հետևաբար, մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի՝ խուսավարելու տարածքը սահմանափակված է երկուստեք հավակնությամբ ու կարողությամբ: Այնուամենայնիվ, Ֆրանսիան հստակ հռետորական դիրքորոշում է ընտրել այդ հարցի վերաբերյալ, և ես կարծում եմ, որ կարող է ավելին անել՝ այն ավելի ընդգծված հաստատելու համար որպես ԵՄ ընդհանուր դիրքորոշում: Ես առաջարկել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԵՄ բոլոր անդամները (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ֆինլանդիա և Շվեդիա) ԵՄ մակարդակում հիմնեն ղարաբաղյան խումբ՝ նպատակ ունենալով ավելի շատ զբաղվել այս խնդրով և թույլ տալ ավելի հավակնոտ ԵՄ օրակարգ ԵԱՀԿ շրջանակներում առաջ տանելու համար: ԵԱՀԿ-ում Շվեդիայի 2021 թ. նախագահությունը, ինչպես նաև նախկին ԵՄ ավագ դիվանագետ Հելգա Շմիդի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակումը պետք է ապահովեն կատարյալ պայմաններ նման նախաձեռնության համար:

- Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո, հայտարարեց, որ փոխարենը Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին: Ի՞նչ կարող եք ասել այս մասին, կա՞ն նախադրյալներ: Ինչպե՞ս պետք է գործի Հայաստանն այս կապակցությամբ:

- Թուրքիան մնում է որպես պաշտոնական Թեկնածու երկիր և տեսականորեն բանակցություններ է վարում ԵՄ անդամ դառնալու համար: Գործնականում, ինչպես դրությունը եղել է արդեն երկար տարիներ, այս քննարկումները կանգ են առել և ԵՄ ներսում ախորժակ չի մնում, որ Թուրքիան միանա դաշինքին: ԵՄ-ն գտնվում է իր զարգացման բավականին պաշտպանական փուլում և ձգտում է ավելի շուտ համախմբել, քան ընդլայնել: Հավանական է, որ հետէրդողանական Թուրքիայում, որտեղ մենք հուսով ենք, որ կտեսնենք ազատ խոսքի և մարդու իրավունքների վրա ճնշման վերացում, ներգրավման ավելի դրական գործընթաց կհետապնդվի ԵՄ-ի կողմից, բայց նույնիսկ սա շատ հեռու կլինի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության իրական քայլերից:

- Համապարփակ ներդրումային համաձայնագիր է ստորագրվել Եվրոպական Միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև: Սա նոր իրողություններ ստեղծու՞մ է Եվրոպայի և մեր տարածաշրջանի համար: Ի՞նչ կարող է տալ Հայաստանի հետ կապված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը: Ո՞ր դեպքում շանսեր կան բացելու սահմանները, կարգավորելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ի՞նչ քաղաքականություն են վարելու Իրանն ու Վրաստանը մեր տարածաշրջանում:

- Համոզված չեմ, որ ԵՄ-Չինաստան նոր համաձայնագիրը այստեղ մասնավորապես տեղին է: Այն հիմնականում նպատակադրված է համապատասխան ՕՈՒՆ-ի [Օտարերկրյա ուղղակի ներդրումներ] համար կանոնակարգեր սահմանելուն՝ կենտրոնացումով այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք է ԵՄ ընկերությունների կողմից չինական ընկերությունների հետ համագործակցելու պարտավորության վերացումը, օրինակ՝ որպես ներդրումային ցանկացած ծրագրի մաս: Իմ խորապես հավատում եմ, որ Հայաստանին ձեռնտու է հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց սա պահանջում է ճիշտ պայմաններ: Նախագահ Ալիևը հուսադրող որոշ ձայներ է արձակել հաշտեցման վերաբերյալ հունվարի 11-ին կայացած եռակողմ հանդիպմանը, բայց դրանք անիմաստ են, քանի դեռ նա տանը շարունակում է զբաղվել հարձակողական, հակահայկական հռետորաբանությամբ: Նոյեմբերի 9-ին հաջորդած նոր ստատուս-քվոն Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության ավելի բարձր մակարդակ է ենթադրում: Սա պետք է օգտագործվի՝ փորձելու և խրախուսելու բարի կամքը երկու կողմերից էլ ավելի լայն, պետական մակարդակի նախաձեռնություններով առաջ շարժվելու համար, բայց կարծում եմ, որ մենք շատ հեռու ենք կարգավորումից:

- Ի՞նչ կասեք Ադրբեջանից հայ գերիներին վերադարձնելու հնարավորության մասին: Հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ՝ գերիներին վերադարձնելու խնդրանքով, դատարանը որոշների վերաբերյալ հրատապ միջոցներ է կիրառել: Ի՞նչ է կարող անել Եվրոպական դատարանը նրանց ընտանիքներին վերադարձնելու համար:

- ՄԻԵԴ-ը մինչ այժմ հրատապ միջոցներ է կիրառել շուրջ 80 գործի վերաբերյալ, որից 18-ը հետագայում լուծվել է: Քաղաքական ճնշում գործադրելուց բացի, շատ քիչ բան կա, որ ՄԻԵԴ-ը կոնկրետ իմաստով կարող է անել նրանց ազատումն ապահովելու համար: Սա չի խարխլում նրա դերի կարևորությունը, այնուամենայնիվ, քանի որ միջամտությունը օգտակար հարգված երրորդ կողմ է բերում՝ երաշխավորելու Հայաստանի պահանջները: Մենք պետք է ավելին անենք փորձելու օգտագործել դա՝ խրախուսելու համար ԵՄ-ին և ԱՄՆ-ին բարձրաձայնելու այն հայերի համար, որոնք դեռ չեն վերադարձել տուն: Անպայմանորեն ավելին անելու կարիք կա միջազգային հարթակում իրազեկվածության բարձրացման համար, մի բան, որ վրա Բրյուսելում ՀԵԲ-ում կենտրոնացած են:

I have suggested that all EU members of the Minsk Group establish a Karabakh group. William Lavender

After the war in Nagorno-Karabakh, new realities arose in the Caucasus region, including around Armenia and Artsakh. Discussions on the settlement of the Nagorno-Karabakh conflict have the opportunity to enter a new phase within the framework of the co-chairmanship of the Minsk Group in the Organization for Security and Cooperation in Europe.

William Lavender, Senior Policy and Advocacy Officer at the European Friends of Armenia (EuFoA), an international non-governmental organization, still sees the importance of reinvigorating the OSCE Minsk Group. "We still need to see more engagement from the EU institutions on the issue of Nagorno Karabakh, particularly on the issue of securing its long term final status. We do see some encouraging developments, such as the initiative of MEPs, Francois Alfonsi, Sylvie Guillaume, and Peter van Dalen to form a Friends of Nagorno Karabakh in the European Parliament.", he noted in an interview with the newspaper "Hraparak" newspaper.

- What is the current situation around Armenia and Artsakh? On January 11, at the initiative of Russian President Vladimir Putin, a trilateral meeting was held with the participation of Russia, Armenia and Azerbaijan. In his speech, referring to the trilateral statement on the war in Nagorno-Karabakh last November, the Russian president also mentioned the OSCE Minsk Group, which is engaged in the settlement of the Nagorno-Karabakh conflict. “I would especially like to note that in all its actions, Russia tried to follow the key events reached in the OSCE Minsk Group. “We continue to regularly coordinate our actions with our partners, including the Minsk Group co-chairs,” Putin said. What to do out of all this, what opportunities do You see in the continuation of negotiations within the framework of the Minsk Group?

I think the trilateral meeting in Moscow should be welcomed but it is clear that it did nothing in terms of the most pressing issues facing Armenia. Both Presidents Putin and Aliyev completely ignored the issue of PoWs at the post-meeting press conference, which was particular disappointing in the case of President Putin. That Prime Minister Pashinyan was the only one to publicly discuss the issue of a final status for Nagorno Karabakh is very telling. This demonstrates the importance of reinvigorating the OSCE Minsk Group, where we see France and the US, speaking more robustly on the issue of securing a final status for Nagorno Karabakh in the long term. We should not over exaggerate what can be achieved here, but President Putin has been consistent since 9th November in wanting to maintain the Minsk Group and gain cooperation from international partners. This leverage should be used by the EU and the US to push things like the release of PoWs,and a final status for NK up the agenda.

- What can France and the European Union do in the settlement of the Karabakh problem? How will the Biden administration behave given the tense relations between the US-Turkey, the EU-Turkey, the USA and the EU against Russia and Iran ? Also noticeable is the willingness of French President Emanuel Macron to provide assistance in resolving political issues after the November 9 statement.

I will try to focus on the first part here. The EU genuinely wishes to see a definitive resolution to the Nagorno Karabakh conflict but it is by no means a political priority. We therefore see the EU’s room for maneuverer limited by both ambition and ability. Nevertheless, France has set out a strong rhetorical stance on the issue and I believe it could do more to more emphatically establish this as a common EU position. I have suggested that all EU members of the OSCE Minsk Group (France, Germany, Italy, Finland and Sweden) establish a Karabakh group at the EU level, with the objective of engaging more on this issue and allowing for a more ambitious EU agenda to be advanced within the OSCE. Sweden’s 2021 chairmanship of the OSCE, as well as former senior EU diplomat Helga Scհmid’s appointment as Secretary General, should provide the ideal conditions for such an initiative.

- President of the Republic of Turkey Recep Tayyip Erdogan announced after the UK left the EU that Turkey could join the EU instead. What can You say about this, are there any prerequisites? How Armenia must act about this ?

Turkey remains an official Candidate Country and in theory is negotiating to become a member of the EU. In practice, as has been the case for many years now, these discussions have stalled and there remains no appetite within the EU for Turkey to join the bloc. The EU is at a rather defensive stage of its development and is seeking to consolidate rather than expand. It is likely that in a post-Erdogan Turkey, in which we would hopefully see a reversal in the crackdown on free speech and human rights, that a more positive process of engagement would be pursued by the EU, but even this would fall very short of actual moves towards Turkish accession to the EU.

- The comprehensive investment agreement has been signed between the European Union and the People's Republic of China. Does this create new realities for Europe and our region? What can the unblocking of regional communications connected with Armenia give? In what case there are chances for Armenia to open borders, normalize and establish diplomatic relations with Turkey and Azerbaijan? What policy will Iran and Georgia pursue in our region?

I’m not sure that the new EU-China Agreement is particularly relevant here. It’s mostly aimed at establishing regulations for respective FDI, with a focus on issues like removing an obligation for EU companies to partner with Chinese ones as part of any investment plans, for example. I strongly believe that it is in Armenia’s best interest to normalize relations with Turkey and Azerbaijan but this will require the right conditions. President Aliyev made some encouraging noises at the 11th January trilateral meeting about reconciliation but they are meaningless whilst he continues to engage in an aggressive, anti-Armenian rhetoric at home. The new status quo, post 9th November, will see a greater level of interaction between Armenia and Azerbaijan. This should be used to try and encourage goodwill from both sides to move forward on wider, state level initiatives but I think we are a long way from normalization.

- What can you say about the possibility of returning Armenian prisoners from Azerbaijan? The Armenian side applied to the ECHR with a request to return the prisoners, and the court took urgent measures about some of them. What can the European Court do to return them to their families ?

The ECHR has so far implemented urgent measures on around 80 cases, 18 of which have subsequently been resolved. Beyond exerting political pressure there is very little that the ECHR can do in concrete terms to secure their release. This does not undermine the importance of its role, however, as its intervention brings a useful respected third-party to vouch for Armenia’s claims. We need to do more to try and use this to encourage the EU and the US to speak out for those Armenian’s still not returned home. There definitely needs to be more done to raise awareness on the international stage, which is something we at the EuFoA are focussed on in Brussels.