Առաջին անգամ ցուցադրել են Պուտինի դստերը

Առաջին անգամ ցուցադրել են Պուտինի դստերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը՝ Եկատերինա Տիխոնովան առաջին անգամ երեւացել է հեռուստաէկրաններին։ Այս մասին հայտնում է«Росбалт»-ը։ Եկատերինա Տիխոնովային ցույց են տվել «Ռոսսիա» հեռուստակայանի եթերով, «Ինոպրակտիկա» հաղորդման շրջանակներում։ Այն, որ Եկատերինա Տիխոնովան հանդիսանում է Պուտինի դուստրերից մեկը հայտնի է դարձել միայն 2015-ին։ Reuters լրատվական գործակալությունը նույնիսկ սեփական հետաքննությունն է անցկացրել այս առնչությամբ։ Հայտնի է, որ նա ամուսնացել է Կիրիլ Շամալովի հետ, ով հանդիսանում է ռուսաստանցի մեծահարուստ Նիկոլայ Շամալովի որդին։ Bloomberg-ն էլ գրել է, որ Եկատերինան եւ Կիրիլն այս տարի ամուսնալուծվել են։