Երկու հայ ռազմագերների համար Բաքվում պահանջել են 16 տարվա բանտարկություն

Երկու հայ ռազմագերների համար Բաքվում պահանջել են 16 տարվա բանտարկություն

Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիների Դավիթ Տիգրանի Դավթյանի եւ Գեւորգ Ռուբենի Սուջյանի դատավարությունը։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատավարության ժամանակ դատախազը պահանջել է երկու հայ ռազմագերիներին, որոնց ադրբեջանական կողմը մեղադրում է լրտեսության մեջ, դատապարտել 16 տարվա բանտարկության։ Այս մասին հայտնում է «APA» լրատվական գործակալությունը։