Զելենսկին «խանդում» է Իսրայելին և նույն օգնությունը պահանջում

Զելենսկին «խանդում» է Իսրայելին և նույն օգնությունը պահանջում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան երկրներին կոչ է արել պաշտպանել Ուկրաինային այնպես, ինչպես պաշտպանել են Իսրայելին Իրանի վերջին հրթիռային հարձակման ժամանակ։ 
Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է Telegram-ի իր ալիքում․

«Պաշտպանելով Իսրայելը՝ ազատ աշխարհը ցույց տվեց, որ նման միասնությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ լիովին արդյունավետ։ Դաշնակիցների վճռական գործողությունները կանխեցին ահաբեկչության հաջողությունը և ենթակառուցվածքների կորուստն ու ստիպեցին ագրեսորին ետ քաշվել։ Նույնը հնարավոր է Ուկրաինային ահաբեկչությունից պաշտպանելու հարցում, որը, ինչպես Իսրայելը, ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Իսկ դա չի պահանջում 5-րդ հոդվածի ակտիվացում, բավական է միայն քաղաքական կամքը։

«Շահեդները» Ուկրաինայի երկնքում երևում են նույն կերպ, ինչ Մերձավոր Արևելքի երկնքում։ Բալիստիկ հրթիռներն ամենուր նույնկերպ են  հարվածում։ Եվրոպայի երկինքը վաղուց կարող էր ստանալ ճիշտ այնպիսի պաշտպանություն, որն անհրաժեշտ է, եթե Ուկրաինան նույնպես լիակատար աջակցություն ունենար իր գործընկերների կողմից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների խոցման հարցում: Ահաբեկչությունը պետք է ոչնչացվի ամենուր և ամբողջությամբ, ոչ թե ինչ-որ տեղ ավելի շատ, մեկ այլ տեղ՝ ավելի քիչ»։