Հայտնի են «Ոսկե գնդակի» հավակնորդները 

Հայտնի են «Ոսկե գնդակի» հավակնորդները 

Goal կայքը ներկայացրել է այս տարվա «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային ցանկը։ Առաջատարը Մադրիդի «Ռեալի ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմն է» Այս սեզոնին անգլիացի մարզիկը Իսպանիայի առաջնությունում 23 հանդիպման է մասնակցել, 16 գոլ խփել եւ 4 արդյունավետ փոխանցում արել։ Նրա թիմը Լա Լիգայի առաջատարն է, եւ ութ միավորով առաջ է ամենամոտ մրցակցից։

Երկրորդ տեղում Փարիզի «ՊՍԺ» ակումբը ներկայացնող Կիլիան Մբապեն է։ Ֆրանսիայի առաջնությունում քսանհինգամյա հարձակվող Մբապեն 24 գոլ է խփել, եւ 6 արդյունավետ փոխանցում կատարել։

Փարիզյան ակումբն էլ «Լիգա 1»-ի առաջատարն է։ Եռյակը եզրափակում է Ֆիլիպ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիից»։ Նա Անգլիայի առաջնությունում 30 հանդիպման է մասնակցել, խփել 14 գոլ եւ 7 ադյունավետ փոխանցում կատարել։ Երկրորդ ռմբարկուն է Էրլինգ Հոլանդից հետո։ Ապա արդեն գալիս են Ռոդրին եւ Էրլինգ Հոլանդը, երկուսն էլ «Մանչեսթեր սիթիից»։